Ես
Ինքնաներշնչման ուժը
Ինքնաներշնչումը հոգեկան ինքնակարգավորման մեխանիզմներից մեկն է: Այն հոգեբանական ուժեղագույն կոդավորում է, որն ընդունակ է ապշեցուցիչ և միաժամանակ սարսափազդու բաների:
Շատերն են լսել, որ ինքնաներշնչումը մեծ ազդեցություն ունի մարդու առողջական վիճակի և կյանքի վրա: Ինքն իրեն որոշակի իրավիճակ ներշնչող մարդն ընդունակ է առաջացնել տարբեր հոգեբանական ռեակցիաներ՝ ուրախություն, ցավ, զայրույթ և անգամ հիվանդության նախանշաններ, բայց անգամ այսքանով այն չի սահմանափակվում: Պարզվում է` ինքնաներշնչումը կարող է լինել նույնիսկ մահացու և ահա թե ինչու.
Ինքնաներշնչման և բացասական սպասումների ուժը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացի գիտնականները բազում փորձարկումներ էին անցկացնում մարդկանց վրա, և մարդու ինքնաներշնչման ուժը բացահայտող փորձը նույնպես դուրս չի մնացել: Փորձարկվողն անշարժացվում էր և կապվում աթոռին: Նրա աչքերը նախապես կապվում էին (դա փորձարկման հաջող անցկացման գործոններից մեկն էր): Այնուհետև փորձարկվողի ձեռքին մի փոքր կտրվածք էր արվում, իսկ ձեռքի վերևում կախվում էր հեղուկով անոթ: Բաղադրության խտությունը, ջերմաստիճանն ու հոտը առավելագույնս մոտեցված էին իսկական արյանը: Հեղուկը կաթում էր այդ մարդու ձեռքին և որոշ ժամանակ անց նա, մտածելով, որ տվյալ պահին արյուն է կորցնում, մահանում էր: Եվ նրա մահվան նշանները նույնն էին, ինչ արյան իրական կորստի ժամանակ, բայց այն կտրվածքը, որն արվել էր, ոչ մի կերպ չէր կարող հանգեցնել մահացու ավարտի: Վերադառնանք փորձարկման նախապես նշված մանրամասնությանը՝ կապված աչքերին: Դա շատ կարևոր էր, քանի որ փորձարկվողը չէր կարող տեսնել, այլ կարող էր միայն զգալ, թե ինչպես է իր ձեռքի վրայով հոսում «արյունը»: Ենթագիտակցականում ստեղծված պատկերը նրան համոզեց, որ ինքը մահացու վիրավոր է և մոտ ժամանակում կմահանա արյան կորստից:
Հայտնի է նաև հունգարացի հոգեբույժ Ի. Գարդիի կողմից նկարագրված մի դժբախտ դեպք: Անզգուշության հետևանքով բանվորը պատահաբար փակվել էր սառնարանում և համոզված էր, որ սառեցնող համակարգը միացված է: Առավոտյան նրան գտան մահացած: Փորձաքննությունը ցույց տվեց, որ նա մահացել է գերսառեցումից, նրա բոլոր վերջույթները ցրտահարվել էին: Եվ դա զարմանալի է՝ հաշվի առնելով այն փաստը, որ սառնարանն անջատված էր: Ստացվում է՝ բանվորի մահվան պատճառ է դարձել միայն ու միայն անխուսափելի վախճանի նրա սպասումը:
Բացասական ինքնաներշնչման այլ օրինակ կարելի է բերել հանրահայտ հոգեբույժ Է. Վիզենհյուտերի աշխատանքներից: Էլեկտրամոնտյորն աշխատում էր բարձրավոլտ էլէկտրահաղորդակցման գծի հետ և պատահաբար դիպչեց մերկացված լարին: Նույն պահին նա մահացավ: Ինչպես հետագայում պարզվեց, այդ մալուխը լարման տակ չէր: Ինչպես նախորդ օրինակում, մահը վրա հասավ դրա անխուսափելի լինելու մեջ համոզվածության արդյունքում:
Բացասական ներշնչանքներն առօրյա կյանքում
Եթե ինքնաներշնչումն ընդունակ է անգամ մահվան բերել, ապա սարսափելի է պատկերացնել, թե ինչ ազդեցություն է այն թողնում մեր կյանքի վրա: Ինքնաներշնչումը վտանգ է կրում, քանի որ խիստ տպավորվող մարդիկ հեշտորեն ենթարկվում են դրա ազդեցությանը, ինչն էլ կարող է կործանել:
Ամեն օր մեր ենթագիտակցությունը ստանում է տեղեկությունների ահռելի ներհոսք՝ հեռուստատեսությունից, ռադիոյից, թերթերից ու ամսագրերից: Եվ, որպես կանոն, դրանք նորություններ են աղետների, անոմալիաների, կողոպուտի և այլ բացասական իրադարձությունների մասին: Այս ամենն իր հետքն է թողնում մեր ենթագիտակցության մեջ: Այդ իսկ պատճառով փորձեք խուսափել ցանկացած բացասական տեղեկությունից, եթե այն ոչ մի իմաստ չի կրում կոնկրետ Ձեր կյանքի համար: Դա չի նշանակում ամբողջովին մեկուսանալ արտաքին աշխարհից, այլ պարզապես հարկավոր է «ֆիլտրել» ստացվող ինֆորմացիան: Երբ Դուք այնուամենայնիվ, ընդհարվում եք բացասական նորությունների, մի կենտրոնացրեք ուշադրությունը դրանց վրա, թույլ մի տվեք դրանց «որսալ» Ձեզ: Ոչ բոլոր ներշնչանքներն են միևնույն աստիճան ազդում մարդու վրա: Ինչպես հայտնի է, ամենամեծ ազդեցությունն ունենում են.
- Հաճախ կրկնվող ներշնչանքները: Բազմակի կրկնությունն ուժեղացնում է ներշնչման ազդեցությունը: Դրանով է, ի դեպ, բացատրվում հաստատումների (աֆիրմացիաներ) դրական ազդեցությունը. անընդհատ կրկնելով ինքնաներշնչման նախադասությունները (աֆիրմացիաները), կարելի է հասնել զգալի արդյունքների:
- Ուժեղ հույզերի ազդեցության տակ արված ներշնչանքները: Ուժեղ ապրումների պահին մարդու ներշնչվողությունը զգալիորեն բարձրանում է: Նույնը տեղի է ունենում, երբ նորությունն առաջացնում է բուռն արձագանք՝ վրդովմունք, անհանգստություն, զայրույթ կամ ցանկացած այլ զգացում: Նորությունն ինքն, այս դեպքում, դառնում է մի որոշակի ներշնչանք, որը ներդրվում է ենթագիտակցության մեջ:
Սեփական կյանքն ու ինքն իրեն դեպի ավելի լավը փոխելու ներշնչանք
Ճիշտ չի լինի կարծել, թե ներշնչվողությունն իր մեջ թաքցնում է միայն վտանգ և հանգեցնում միայն բացասական հետևանքների: Արդեն մեկ հարյուրամյակից ավել հոգեբույժներն օգտագործում են մարդու ներշնչվողությունը բուժման, անձնային խնդիրների լուծման, բարդույթների, վնասակար սովորությունների և վախերի դեմ պայքարի համար:
Հիպնոսի օգնությամբ մարդը հայտնվում է յուրահատուկ վիճակում, որի ժամանակ գիտակցությունն առավել զգայուն է դառնում տարբեր տեսակի ներշնչանքների հանդեպ: Ինքնաներշնչանքը տալիս է նաև հնարավորություն ուղղել ենթագիտակցության բացասական հիմնավորումները: Օգտագործելով ինքնաներշնչման ուժը` յուրաքանչյուր մարդ կարող է հասնել նույնպիսի արդյունքի, առանց կողմնակի օգնության:
Ցանկացած ինքնաներշնչանքի իմաստը կայանում է հետևյալում. մարդը կենտրոնանում է ցանկալի կերպարի (իդեալական «ԵՍ»-ի, առողջության, նյութական վիճակի և այլն) վրա և դրանով իսկ ազդեցություն է գործում ենթագիտակցական հիմնավորումների վրա՝ իր կյանքը դեպի լավը փոխելով: Ինքնաներշնչանքի արդյունավետությունը որոշվում է նրանով, թե որքան լավ է հաստատված կապը ենթագիտակցության հետ: Լավագույն արդյունքների կհասնեք, եթե ներշնչանքը կատարեք ենթագիտակցության մաքսիմալ զգայուն վիճակում: Մենք պետք է մեր ուղեղում առաջացնենք դրական հույզեր: Սեփական դժբախտություններն ու անհաջողությունները կրկին և կրկին վերապրելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի լույսի, հույսի և ուրախ մտքերի կողմը: Դրական մտքերը պետք է նախապես մշակել, ուղեղը պետք է վարժվի դրանց: Ցանկացած ներշնչված հիմնավորում ի վերջո արմատավորվում է մեր գլխուղեղում:
Ինքնաներշնչման բոլոր միջոցները կառուցվում են միևնույն սկզբունքով. ենթագիտակցությունը որպես ճշմարտություն է ընդունում բազմակի և վստահորեն կրկնված ցանկացած հիմնավորում: Ուրեմն ինչո՞ւ մեր ենթագիտակցականում չառաջացնել առողջության, հաջողության, երջանկության մասին մտքեր՝ տխուր հիշողություններին անվերջ տրվելու փոխարեն:
Ամեն օր բացեիբաց հայտարարեք ինքներդ ձեզ այն մասին, թե ինչ եք ցանկանում կյանքից, ընդ որում մտածեք և խոսեք հաստատական ձևով՝ կարծես թե Դուք արդեն ունեք այն ամենն, ինչի մասին երազում եք. «Ես ինձ հիանալի եմ զգում», «Ես ունեմ քաջ առողջություն», «Ես հաջողակ և հարուստ մարդ եմ», և այդժամ Ձեր ենթագիտակցությունը կսկսի աշխատել նպատակին հասնելու ուղղությամբ: Ամենադժվարը սկզբում է, երբ հավատը հիմնված է մերկ խանդավառության վրա: Անհրաժեշտ է հիշել, որ ինքնաներշնչանքը չի կարող տալ վարկենական արդյունք: Պատրաստ եղեք և հավատացեք, որ կհասնեք Ձեր նպատակին: Չէ՞ որ հաջողություն ստեղծելու համար նախ պետք է քանդել անհաջողությունը:
Բացի ինքնաներշնչումից, օգտակար է նաև օգտագործել այնպիսի մեթոդ, ինչպիսին է մտապատկերների ստեղծումը: Երևակայության մեջ մոդելավորեք կյանքի այն փոփոխությունները, որոնց ցանկանում եք հասնել իրականում: Ենթագիտակցության մեջ ներդրած մտապատկերը պետք է լինի շատ հստակ և վառ: Որքան հաճախ պատկերացնեք ցանկալի պատկերը, այնքան արագ կսկսվի նպատակի իրականացման գործընթացը, իսկ ստացված արդյունքը կարող է պարզապես ապշեցնել Ձեզ:
Ինքնաներշնչումն առավել ազդեցիկ է լինում այն դեպքերում, երբ կատարվում է քնելուց առաջ կամ առավոտյան արթնանալուց անմիջապես հետո. չէ՞ որ այդ ժամանակ ենթագիտակցությունն ավելի ընկալունակ է, քանի որ գիտակցության ուժը թուլանում է և այլևս այն ի վիճակի չէ ժխտել ներշնչվող հիմնավորումը կամ կասկածի տակ դնել դրա հավաստիությունը:
Ինքնաներշնչումը կարող է Ձեզ հասցնել անհասանելի բարձունքների կամ գլորել դեպի անդունդը՝ կախված նրանից, թե ինչպես Դուք կբարձրացնեք ձեր մտքերի «առագաստը»:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն